Skip to content

Latest commit

 

History

History
13 lines (7 loc) · 6.19 KB

From Chromium to Global Dominance.hy.md

File metadata and controls

13 lines (7 loc) · 6.19 KB

Հետաքրքիր փաստեր հանրաճանաչ Google Chrome ցանցային դիտարկիչի մասին: Ուրիշ ի՞նչ հայտնի և անհայտ դիտարկիչներ կան, որոնք նույնպես հիմնված են բաց աղբյուրային կոդով Chromium տեխնոլոգիայի վրա:

Google Chrome-ը ներկայումս աշխարհի ամենահանրաճանաչ ցանցային դիտարկիչն է։ Դիտարկիչի բետա տարբերակը, որը կարելի էր գործարկել միայն windows օպերացիոն համակարգի վրա, հանրայնացվեց 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։ Իսկ արդեն նույն թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվեց նաև դիտարկիչի ստաբիլ տարբերակը։ Հետագայում հայտնվեցին նաև Linux, macOS, Android, iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակները։

2023 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ google chrome դիտարկիչն օգտագործում են ինտերնետից օգտվողների 64.73 %-ը, ինչը համաձայնեք տպավորիչ արդյունք է։ (Տվյալներն ըստ վեբ թրաֆիքի վերլուծությամբ զբաղվող Statcounter Global Stats կայքի)։ Թեև դիտարկիչների օգտագործման վիճակագրությունն ուսումնասիրող այլ կայքեր կամ կազմակերպություններ կարող են տարբերվող տվյալներ ներկայացնել, այնուամենայնիվ բոլոր վիճակագրական ամփոփումների մեջ google chrome-ի մասնաբաժինը կազմում է շուկայի շուրջ 2/3-ը։

google chrome դիտարկիչը ստեղծվել է բաց աղբյուրային կոդով տարածվող Chromium դիտարկիչի և Blink շարժիչի (browser engine) հիման վրա։ (Մինչև 2013 թվականի ապրիլ ամիսն օգտագործվել է WebKit-ը): Մինչ այս հրաշալի դիտարկիչի ստեղծումը՝ ամենատարածված ցանցային դիտարկիչներն էին Internet Explorer-ը և Mozilla Firefox-ը: Չնայած Google կորպորացիայի հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարրի Փեյջի առաջարկներին, 2001 թվականին կորպորացիային միացած և գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Էրիկ Շմիդտը գտնում էր, որ իրենք դեռևս չեն կարող ստեղծել մրցունակ ցանցային դիտարկիչ։ Հետագայում Mozilla ընկերության մի շարք աշխատակիցներ, որոնք մասնակցել էին Firefox դիտարկիչի մշակման աշխատանքներին, տեղափոխվեցին Google կորպորացիա։ Սկսվեցին Google Chrome-ի ստեղծման աշխատանքները, որը համակարգում էր Սթիվ Ջոբսի NeXT-ից Google տեղափոխված Լինուս Էփսընը։

Դիտարկիչի չափազանց մեծ հաջողությունը պայմանավորված էր նրա մեջ ներդրված V8 շարժիչով։ Շարժիչի միջուկը գրված է «C++»-ով, և համարվում է JavaScript ծրագրավորման լեզվի լավագույն ինտերպրետատորը («թարգմանում» է JavaScript-ի բարձր մակարդակի կոդը՝ համակարգչին հասկանալի մեքենայական կոդի և վերահսկում դրա կատարումը)։ Դրա վրա աշխատում էին Google կորպորացիայի Դանիայի մասնաճյուղի աշխատակիցները՝ JavaScript ծրագրավորման լեզվի ճանաչված մասնագետ Լարս Բակի գլխավորությամբ։ Ի դեպ Լարս Բակը նաև Dart ծրագրավորման լեզվի ստեղծողներից մեկն է։

Հետաքրքիր է, որ V8-ի թեսթավորումները ցույց էին տալիս JavaScript-ով գրված կոդի կատարման մինչև 10 անգամ ավել արագություն, համեմատած Internet Explorer-ում և Mozilla Firefox-ում ներդրված ինտերպրետատորների հետ։ Դա այն ժամանակների համար ֆանտաստիկ արդյունք էր, որը պայմանավորված էր դանիացի ծրագրավորողների խմբի կողմից իրականացված մի շարք հեղափոխական գաղափարների իրականացմամբ։ Հետագայում այդ բոլոր նորամուծություններն իհարկե ընդօրինակվեցին դիտարկիչների թողարկմամբ զբաղվող մյուս ընկերությունների կողմից, և արտադրողականության այդ ահռելի տարբերությունը զգալիորեն կրճատվեց։

Բացի Google Chrome դիտարկիչից, կան նաև մի շարք այլ հայտնի կամ ոչ այնքան հանրաճանաչ դիտարկիչներ, որոնք հիմնված են Chromium բաց աղբյուրային կոդով դիտարկիչի վրա։ Օրինակ՝ Brave (Սա ի դեպ JavaScript ծրագրավորման լեզվի ստեղծող Բրենդան Այկի նախագիծն է), Colibri (շատ թեթև և բավականին արագ աշխատող դիտարկիչ է), Comodo Dragon (Հիմնական առանձնահատկությունն ուժեղացված անվտանգությունն է), Microsoft Edge, Epic Browser, Opera (Հին ու բարի դիտարկիչը նույնպես իր սեփական շարժիչից անցել է Chromium-ի), SRWare Iron (Նույնպես բավականին բարձր անվտանգությամբ, թողարկվել է SRWare գերմանական ընկերության կողմից), Yandex Browser, Vivaldi: